Foto

Անկախությունն անսակարկելի արժեք է․ Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ․

«Շնորհավորում եմ մեր սիրելի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։

1990 թվականի օգոստոսի 23-ը դարձավ անկախացման գործընթացի առանցքային օրը։ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ 

Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի ՀանրապետությունԼ

1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեն այդ գործընթացը վերածեց ժողովրդի արտահայտած պետական որոշման։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։

95,4 % մասնակցության պարագայում՝ ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտինք❕

Անկախության օրը մեր ժողովրդի պատմական հիշողության, մեր ազատ ապրելու կամքի և մեր ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշն է։

Անկախությունն անսակարկելի արժեք է, որը ժառանգել ենք մեր հիմնադիր նախահայրերի և նահատակված հերոսների անկոտրում կամքով և հավատով»։