Foto

Մեսսին և ևս 9 ֆուտբոլիստ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո չեն վերադարձել Արգենտինա

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և ևս ինը ֆուտբոլիստ չեն վերադարձել հայրենիք՝ ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած ցավալի պարտությունից հետո։


Արդյունքում, Արգենտինա է ժամանել միայն 16 ֆուտբոլիստ։ Մնացած խաղացողները կամ մնացել են ԱՄՆ-ում, կամ միացել են իրենց ակումբներին, կամ էլ մեկնել են արձակուրդ։ TyC Sports-ի հաղորդմամբ՝ Մեսսին և «Ինտեր Մայամիում» նրա ակումբակից Ռոդրիգո դե Պաուլը որոշել են մնալ Նահանգներում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակչում Արգենտինան լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով զիջեց Իսպանիային։ Այդ խաղում Մեսսին իր կարիերայում առաջին անգամ աչքի չընկավ ոչ մի արդյունավետ գործողությամբ։


Բացի այդ, արգենտինացին կորցրեց աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի կարգավիճակը․ այժմ այդ ցուցանիշով նրան մեկ գնդակով գերազանցում է Կիլիան Մբապեն։