Foto

Նախորդ շաբաթվա ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են 516 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 659, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 524, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 261, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 18 և 1515 այլ իրավախախտում։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 70-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 51-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 42-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։