Ավելի քան 80 մարդ է տուժել Իսպանիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթանակը տոնելու ժամանակ։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով EFE գործակալությանը։
Նրա տեղեկություններով՝ հաղորդվում է նաև առնվազն 12 ձերբակալվածների մասին, որոնցից 7-ը՝ Մադրիդում։ Բացի այդ, երկու մարդ մահացել է, այդ թվում՝ 13-ամյա դեռահաս։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ԱՄՄ Նյու Τջերսի նահանգում տեղի է ունեցել առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ Արգենտինայի և Իսպանիայի թիմերի մասնակցությամբ։ Իսպանացիները հաղթել են 1:0 հաշվով՝ լրացուցիչ ժամանակում:









