Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը քաղաքացի է ընկել։
Շիրակամուտ բնակավայրի մոտակայքում ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 1 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետից դուրս է բերել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։









