ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Վայոց Ձորում երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Ժամը 15։55-ին, ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։
Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:









