Իրանի հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանային համալիրում, որտեղ օրերս թաղվել էր երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին, այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել: Համալիրի տարածքը պատվել է խիտ ծխով։
Ըստ fararu.com վերլուծական-լրատվական կայքի` հրդեհը բռնկվել է արհեստանոցում, որը զբաղվում է «Ամիր ալ-Մումինին» (բարձրագույն ղեկավարության դամբարան) և «Ղադիր հրապարակ» մասշտաբային նախագծերի շրջանակում օբյեկտի վերակառուցման աշխատանքներով։ Պատճառը բիտումի և պլաստիկի բռնկումն է։









