Իրանը Եմենի հութիներին հրահանգել է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրների։
Այս հարցը, ըստ տեղեկությունների, քննարկվել է Իրանի ղեկավարության միջև, որից հետո համապատասխան հրամանը փոխանցվել է հութիներին։
Հայտնի չէ՝ այս ուղերձը հութիներին փոխանցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքներից առաջ, թե՞ հետո։
Հութիներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում տեղակայվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, նեղուցը փակելու նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և սպասվում է համապատասխան հրամանը։









