Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է Հայաստանում՝ օտարերկրյա ձերբակալման օրդերի հիման վրա՝ կիբերհանցագործությունների գործի շրջանակում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ ռուսական տելեգրամյան ալիքները գրել էին, որ Երմակովն արդեն երկու շաբաթ է՝ գտնվում է Հայաստանի քննչական մեկուսարանում։ Նրա հարազատների խոսքով՝ տղամարդուն շփոթել են Ինտերպոլի կողմից հետախուզվող համանուն հաքերի հետ, և որ ձերբակալվածը որևէ առնչություն չունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։









