Կիևի ռեժիմի ներկայացուցիչները լավ գիտակցում են, թե ինչ որոշումներ պետք է կայացնեն կարգավորման հասնելու համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ, ընդհանուր առմամբ, կարևոր չէ, թե ով է ղեկավարում Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, գլխավորն այն է, որ Կիևում կա մեկը, ով կարող է որոշում կայացնել, որը կհանգեցնի կարգավորման։
«Կիևը լավ գիտակցում է, թե ինչ որոշումներ պետք է կայացվեն։ Մեզ համար կարևոր է, որ այնտեղ նման մարդիկ լինեն», – ընդգծել է Պեսկովը։









