Ամերիկացի զինծառայողները սկսել են հերթական հարվածները հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր՝ արևելյան ժամանակով ժամը 6:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին), ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են Իրանի դեմ մի շարք հարվածներ։ Այս հարվածները նպատակ ունեն էլ ավելի թուլացնել իրանական ուժերի ռազմական կարողությունները, որոնք օգտագործվել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար», - ասվում է CENTCOM-ի հաղորդագրության մեջ X սոցիալական մեդիա հարթակում։









