Աշխարհում միայն Վանա լճի էկոհամակարգում ապրող էնդեմիկ ձկնատեսակի՝ տառեխի, պահպանման նպատակով սահմանված եռամսյա որսի արգելքն ավարտվել է։ Ձվադրման շրջանում տառեխին պաշտպանելու համար սահմանվող արգելքի ընթացքում լճում և դրա մեջ թափվող գետերում խստացված հսկողություն է իրականացվել, գրում է Ermenihaber.am-ը։
Ապօրինի որսը կանխելու համար համակարգված աշխատանքներ են տարել Թուրքիայի առափնյա անվտանգության, ժանդարմերիայի, ոստիկանության, ինչպես նաև գյուղատնտեսության ու անտառտնտեսության վարչության և քաղաքապետարանի ստորաբաժանումները։
Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ շրջանառվող լուրերում արգելքի վերացմանը մեծ տեղ է տրվում, իսկ իրադարձությունը՝ նկարագրգվում այսպես. «Միայն Թուրքիայում՝ Վանում կա: Սպասված օրը եկել է»:









