Foto

Դա ուղղակի խայտառակություն է. Բրազիլիայի նախագահը վրդովված է ԱԱ-2026-ից հետո հավաքականի պահվածքով

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոշտ քննադատության է ենթարկել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին 2026 թվականի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Երկրի ղեկավարի վրդովմունքի գլխավոր պատճառն այն է, որ մրցաշարում գրանցած տապալումից հետո միայն մեկ խաղացող է վերադարձել հայրենիք։

«Ինքնաթիռում գրեթե ոչ ոք չկար։ Դա ուղղակի խայտառակություն է։ Վերադարձել է միայն մեկ ֆուտբոլիստ, իսկ մնացած բոլորը մնացել են այնտեղ», — նախագահի խոսքերն է մեջբերում բրազիլական Globo պարբերականը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում Բրազիլիայի հավաքականը կարողացավ հասնել միայն 1/8 եզրափակիչ։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը չկարողացավ նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր՝ 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրելով Նորվեգիայի ընտրանուց։

Այսպիսով, վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ «Սելեսաոն» չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի արգելքը և դուրս մնաց պայքարից։