Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ անցկացվող հերթական «դատավարությունը», որի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ, ներկայացրել է իր հիմնավորումները և դատարանից պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այնուհետև ելույթ են ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները՝ խնդրելով արդարացնել նրան։ Մանուկյանը նույնպես ներկայացրել է իր փաստարկները՝ ի պաշտպանություն իրեն։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 17-ին։









