Foto

Թրամփը վստահ է, որ կկարողանա ավարտել նաև ռուս-ուկրաինական պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է մոտ ժամանակում կարգավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտությունը։

Այս մասին նա ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած հանդիպման ընթացքում։

Թրամփը նշել է Թուրքիայի դերը դիվանագիտական ջանքերում և ասել, որ արդեն օգնել է ավարտել ութ հակամարտություն, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է դառնալ իններորդը։

«Թուրքիայի նախագահն այս հարցում մշտապես աջակցել է։ Ես ավարտել եմ ութ պատերազմ։ Կարծում եմ՝ կկարողանանք ավարտել նաև իններորդը», — ասել է նա։

Թրամփի խոսքով՝ ինքը բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ և կարծում է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են համաձայնության հասնելու հարցում։