Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան հաղորդմամբ՝ Հեմեր քաղաքում գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը։ Դեսպանատանը նշել են, որ բրոնզե արձանը 1994 թվականին նվիրել էր քույր քաղաք Շչյոլկովոն, և այն նախատեսված էր որպես Ռուսաստանի և Գերմանիայի միջև բարեկամության խորհրդանիշ։
Լուսանկարը՝ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնական Telegram-ալիքի։









