Foto

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է. Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք է։

«Օրենքով արգելվում է՝

կիրառել կենդանիների առողջությանը կամ բարեկեցությանը վնասող մեթոդներ,

  • կենդանիներին ներգրավել այնպիսի ցուցադրությունների, սպորտային կամ ժամանցային միջոցառումների, որոնց ընթացքում նրանք կարող են ենթարկվել տանջանքների, վնասվածքների կամ հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում։

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները հանրային տարածքներում իրականացնում են մշտական վերահսկողություն՝ կենդանիների մասնակցությամբ ապօրինի ցուցադրությունները կանխելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում բացառելու նպատակով»։