Foto

ՌԴ-ն և Ուկրաինան բանակցում են գերիների հերթական փոխանակման շուրջ

Մոսկվան և Կիևը բանակցում են ռազմագերիների հերթական փոխանակման շուրջ, անձանց ցանկն են մշակում, ռուսական TACC գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան։

«Փոխանակման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հույս ունեմ՝ հերթական փոխանակումը շուտով տեղի կունենա», – պաշտպանի խոսքերն է մեջբերում TACC-ը։

Ռուս պաշտոնյան թեև ժամկետների մասին չի մանրամասնել, սակայն հավելել է, որ «շփումը կա, ցուցակները մշակվում են, աշխատանքներն ընթանում են»։