Իշխանությունը ոչ մի կերպ չէր համակերպվում այն փաստի հետ, որ Արմեն Աշոտյանը 25 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո տարբեր սահմանափակումներով ազատության մեջ էր։
Հունիսի 5-ին հերթական ապօրինի կալանավորումից հետո նախօրեին քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ Արմենի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը։
Միջնորդությունը քննության կառնվի այսօր՝ ժամը 18:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։









