Foto

Թուրքիայի զբոսաշրջային գոտում միանգամից 2 հրդեհ է բռնկվել. զբոսաշրջիկները տարհանվել են

Մի հրդեհը տեղի է ունեցել Բյույուկադա կղզու (Ստամբուլ) լողափային համալիրի տարածքում, ուժեղ քամու պատճառով այն արագորեն տարածվել է հարակից անտառային տարածք, մարդկանց տարհանել են: 4 մարդ հոսպիտալացվել է, նրանք ծխահարվել են։ Հրդեհը մեկուսացվել է, շարունակում են մարել։

Ալանիայի հյուրանոցներից մեկում էլբերկրորդ հրդեհն է բռնկվել, տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ: Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, կրակը հաջողվել է տեղայնացնել և թույլ չտալ դրա տարածումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: