Foto

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: 

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»։

Այսօր ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից:

Տիգրան Վիրաբյանը 2018–ի հոկտեմբերին նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ, իսկ 2020 թ․ դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենն ու գլխավոր պրոդյուսերն է և  հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։

Հատկանշական է, որ 2023–ի հուլիսին, երբ Արա Խզմալյանը նշանակվեց Մատենադարանի տնօրեն, նրա փոխարեն ԿԳՄՍ փոխնախարարի հավանական թեկնածու էր համարվում Տիգրան Վիրաբյանը, սակայն այդ ժամանակ նա չնշանակվեց։