Foto

Վենեսուելայի երկինքը երկրաշարժից հետո ներկվել է կարմիր գույնով

Կարակասի և Վենեսուելայի երկինքը երկրաշարժից հետո ներկվել է կարմիր գույնով։ Այս մասին  հայտնել է VTV հեռուստաալիքը։

«Երկրաշարժից հետո դիտվող կարմիր երկինքը օպտիկական և օդերևութաբանական երևույթ է, որը պայմանավորված է օդում մասնիկների բարձր կոնցենտրացիայով, որը հայտնի է որպես Ռելեյի ցրում»,- նշում է նյութում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ սեյսմիկ ակտիվությունից հետո մթնոլորտ են թափանցել փոշի, ավազ և լեռնային ապարների մանր մասնիկներ։ Նրանք փոխել են արեգակնային լույսի անցումը, ինչի պատճառով հորիզոնում սկսել են գերիշխել կարմիր և նարնջագույն երանգները։

Ինչպես նշում է VTV-ն, էֆեկտը կարող է ուժեղանալ ուժեղ քամու կամ մթնոլորտում փոշու զանգվածների առկայության դեպքում, այդ թվում՝ Սահարայից բերված։ Այդ պատճառով երկնքի արտասովոր գույնը երբեմն սխալմամբ ընկալվում է որպես նոր բնական երևույթների նախանշան, թեև այն բացատրվում է մթնոլորտում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացներով։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Վալենսիա քաղաքից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ինչպես նաև Սան Ֆելիպեից 28 կմ դեպի հյուսիս-արևելք։ Բնական աղետի մագնիտուդը հասել է 7,5-ի։ Երկրաշարժը դարձել է ամենաուժեղը երկրում 1900 թվականից ի վեր։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 1,943 մարդ, տուժել՝ ավելի քան 10,5 հազարը։