Կառավարությունը պարզաբանում է տարածել, թե IMEI համարների գրանցման համակարգի ներդրման դեպքում ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։
Պարզաբանման մեջ ասվում է.. «Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
Կարգավորումը միտված է՝
– նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
– ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
– պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
– ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։
Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։














