Foto

CNBC․ 2025 թվականին Թրամփի եկամուտը կրիպտոարժույթներից գերազանցել է 500 մլն դոլարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի կրիպտոարժույթներից ստացած եկամուտը գերազանցել է 500 մլն դոլարը։ Այդ մասին հուլիսի 1-ին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով տարեկան ֆինանսական հայտարարագրին։

«ԱՄՆ կառավարության էթիկայի վարչությունը երեքշաբթի հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի տարեկան ֆինանսական հայտարարագիրը, որը բացահայտում է հարյուրավոր միլիոնավոր դոլարների եկամուտ՝ կրիպտոարժութային թոքենների վաճառքից և հարյուրավոր առանձին ընկերությունների բաժնետոմսերի տիրապետումից», — նշվում է հրապարակման մեջ։

2025 թվականի հայտարարագիրը՝ Սպիտակ տանը նրա երկրորդ ոչ անընդմեջ ժամկետի առաջին տարվա համար, կազմում է 927 էջ։ Զեկույցում նշվում է, որ Թրամփի եկամուտը կրիպտոարժույթներից ներառում է մոտ 515 մլն դոլար՝ World Liberty Financial ընկերության թողարկած թոքենների վաճառքից, և 65 մլն դոլար՝ WLF հոլդինգային ընկերության բաժնետոմսերի վաճառքից։