Foto

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 քաղաքացու Թումանյան 5 հասցեից տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածները հետազոտման փուլում են, և այս պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, համայնքային ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Թումանյան փողոցի 5-րդ շենքի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվելու հետևանքով։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։