Foto

ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է

Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշի տեղափոխության մասին։

​Ինչպես հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարելու է 74 միլիոն եվրո։

​Այս գործարքը ռեկորդային է «ռոսոներիների» ողջ պատմության մեջ։ Նախկինում «Միլանի» ամենաթանկարժեք ձեռքբերումը Ռաֆայել Լեաուի տրանսֆերն էր, որի համար ակումբը 2019 թվականին վճարել էր 49,5 միլիոն եվրո։

​Նշենք, որ Ռամուշի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին փարիզյան թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։