Foto

Դոհայում բանակցություններ կանցկացվեն Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ․ Բաղայի

Դոհայում բանակցություններ կանցկացվեն Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք առաջիկա օրերին որևէ մակարդակով հանդիպելու ծրագրեր չունենք ամերիկացի ներկայացուցիչների հետ։ Վաղը Դոհայում, հավանաբար, բանակցություններ կանցկացվեն հուշագրի դրույթների իրականացման, մասնավորապես՝ իրանական ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ, սակայն այդ բանակցությունները կանցկացվեն կատարյան կողմի հետ»,-նշել է նա։