Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աշոտ Հարությունյանին պատկանող կաթնամթերքի («Գանձակ կաթ» ապրանքանիշ) արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գանձակ բնակավայր) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:









