Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Բաղդադ՝ Իրաքի բարձր պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, Իրաք ժամանելուց անմիջապես հետո, այցելել է Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող այն վայրը, որտեղ սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, և հարգանքի տուրք է մատուցել «Դիմադրության» երկու զոհված ներկայացուցիչների հիշատակին։
Սպասվում է, որ Իրաք այցի շրջանակում Սեյեդ Աբբաս Արաղչին Իրաքի բարձր պաշտոնյաների հետ կարծիքներ կփոխանակի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։
Հաղորդվում է նաև, որ այցի օրակարգում ներառված են Իրաքի համապատասխան կառույցների հետ համակարգման հարցեր՝ կապված Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության կազմակերպման հետ։









