ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ոչնչացվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության գնդապետ Ռուստեմ Ֆախրիևը, որը, ըստ ռուսական կողմի, մասնակցել է Ղրիմում ահաբեկչության նախապատրաստմանը։
Գերատեսչության տվյալներով՝ Ֆախրիևը ներգրավված է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկի և նրա ընտանիքի դեմ մահափորձի կազմակերպման մեջ։
ՌԴ ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ «գործողությունը նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, սակայն հակառակորդի ծրագրերը խափանվել են․ պայթուցիկ սարք տեղադրող գործակալը դիմադրել է ձերբակալության ժամանակ և ոչնչացվել է»։









