Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Հայտնում է Ynet Global-ը։
«Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ դրան», — ասել է Նեթանյահուն՝ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության մասին հարցին։
Ավելի վաղ հայտնոլ էինք՝ Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը։ Դրանից հետո այն կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարանին՝ Քնեսեթին։









