Foto

ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում լարվածությո՞ւն․ Վենսի ուշագրավ հայտարարությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսրայելը այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից»։

Ըստ Politico-ի՝ այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելը քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնությունը։ Վենսը նշել է, որ Իսրայելը հիմա ավելի մեկուսացված է միջազգային մակարդակում, իսկ ԱՄՆ հասարակության՝ հատկապես երիտասարդ հանրապետականների վերաբերմունքը փոխվում է, ուստի պետք է նոր քաղաքական մոտեցում։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր այն միակ առաջնորդն է, որը դեռ համակրանք ունի Իսրայելի նկատմամբ։

Politico-ն գրում է նաև, որ Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, քանի որ նա պահանջում է ավելի ուժեղ ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Թրամփը կարծում է, որ Նեթանյահուն չափազանց է կենտրոնացած պատերազմի վրա։

Բացի այդ, հաղորդվում է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերությունները սառել են, և Նեթանյահուն ավելի քիչ է շփվում Վաշինգտոնի հետ։