Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից այսօր առավոտյան երկրի հարավային ափամերձ հատվածում տեղակայված մի շարք դիտարկման և վերահսկման օբյեկտների նկատմամբ իրականացված ավիահարվածները։
Գերատեսչությունը մեղադրել է ԱՄՆ-ին իր ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ՝ նշելով, որ այս հարձակումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը որևէ նշանակություն չի տալիս և չի հարգում իր վրա վերցրած պարտավորությունները։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ այդ գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև պատերազմի դադարեցման մասին հուշագիրը։









