Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 24-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 35-րդ փողոցի, 37-րդ փողոցի, 37-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 39-րդ փողոցի, 41-րդ փողոցի, 41-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 43-րդ փողոցի, 45-րդ փողոցի առանձնատների, Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 24, 125/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։









