Foto

Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. ՔԿ

Կալանավորվել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին:

Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեսակցությունների սահմանափակմամբ։

Նշենք, որ Կամո Գրիգորյանը մեկ տարի է՝ հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։