Կատարի Ռաս-Լաֆֆան արդյունաբերական քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 50 մարդ տուժել է, 18-ը՝ անհետ կորել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռաս-Լաֆֆանի գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո առնվազն 54 մարդ տուժել է, 18-ը համարվում են անհետ կորած», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Կատարի ՆԳՆ-ն հայտնել էր Ռաս-Լաֆֆան արդյունաբերական քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին, որտեղ գտնվում է հեղուկ բնական գազի արտադրությունը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շահագործման սխալի հետևանքով։









