Նորարարական ծառայությունների ներդրում, պրոֆեսիոնալ լուծումներ և կայուն աճ. Հայէկոնոմբանկն ամփոփեց նախորդ ֆինանսական տարին՝ պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը:
Հայէկոնոմբանկը 2025 թվականին, հիմնական ցուցանիշների գծով բարելավել է իր դիրքերը ոլորտում և այսօր՝ բանկի տարեկան ժողովին, գրանցած հաջողությունների արձանագրմանը մասնակից են Հայէկոնոմբանկի բաժնետերերը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները:
«2025 թվականը բավականին հաջողված տարի էր ՀայԷկոնոմբանկի համար և բավականին ընդունելի շահույթ էր ձևավորվել: Մենք կարողացանք այս տարի բավականին լավ դիվիդենտներ վճարել մեր բաժնետերերին, որը նախորդ անգամվա վճարածից 2,5 անգամ բարձր էր»,-ասում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
Ժողովին հատկապես կարևորվեց AEB Mobile հավելվածում «imID» համակարգով նույնականացման հնարավորությունը, «AEB-Լիզինգ», «Խնայողական հաշիվ» պրոդուկտների ներդրումը, «Mastercard World» քարտատեսակի թողարկումը, AEB Mobile և AEB Online համակարգերում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ձեռքբերման հասանելիությունը, ինչպես նաև ArcaQR համակարգին միանալու փաստը:
Նոր ծառայությունների և պրոդուկտների ներդրմանը զուգահեռ, Հայէկոնոմբանկը 2025 թվականն ավարտել է նաև ֆինանսական նշանակալի աճով։ Բանկի գործունեության հիմնական ֆինանսական արդյունքը՝ տարվա շահույթը, կազմել է 12,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 39%-ով, իսկ ակտիվները, 2025 թվականին, նախորդ տարվա համեմատ աճել են 14,6%-ով: Նույն ժամանակահատվածում 15%-ով աճել է նաև բանկի ընդհանուր կապիտալը՝ կազմելով 88,9 մլրդ դրամ:
Հաշվետվությամբ ամփոփվեց նաև դեռևս նախորդ տարի Հայէկոնոմբանկի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի միջև մեկնարկած ծրագրի ընթացիկ արդյունքները:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրդյանն ընդգծում է՝ 2025 թվականին Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց իր սոցիալական ծրագրերում ներառել նաև «Զինվորի տան» ենթակառուցվածքների և կրթական ծրագրերի հետ կապված խոշոր ծրագիր, որն ամբողջովին իրականացվել է:
Իսկ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը մանրամասնում է.
«32 զինհաշմանդամ անցան ամենատարբեր առարկաներ, հիմնականում՝ հաշվապահական: Նրանցից 5-ը տարբեր վայրերում այս պահին փորձաշրջանեն անցնում, նաև՝ բանկում, հնարավոր է աշխատանքի տեղավորվեն։ Շատ կարևոր էր, որ մենք կարողացանք մեր զինհաշմանդամներից 30-ի համար ապահովենք այնպիսի կրթություն, որ տղաները շուկայում դարձան մրցունակ, կարող են հանգիստ գտնել աշխատանք և ինքնուրույն վաստակել գումար»:
Այսպիսով, Հայէկոնոմբանկը հաստատակամորեն շարունակում է իր գործունեությունն իրականացնել՝ որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կազմակերպություն՝ նպաստելով բանկային համակարգի արդյունավետ զարգացմանը, իսկ Բանկի գործունեության հիմքում բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների շահերի համադրումն է։









