Foto

Նալբանդյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան փողոցում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ընդգծելով, որ Նալբանդյան 102 և 106 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: