Foto

Իրանը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ավիաբազային, ոչնչացրել անգարներ ու վառելիքի պահեստ

Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված «Ալի Ալ Սալեմ» ամերիկյան ավիաբազային՝ ոչնչացնելով անօդաչու թռչող սարքերի երկու անգար և վառելիքի պահեստ։

«Այսօր  «Նասր-2» գործողության շրջանակում,  ագրեսորին պատժելու նպատակով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը գրոհ են ձեռնարկել  «Ալի Ալ Սալեմ» ամերիկյան ավիաբազայի վրա՝ ոչնչացնելով անօդաչու թռչող սարքերի երկու անգար և ինքնաթիռների ու ռազմական ուղղաթիռների համար նախատեսված վառելիքի պահեստ»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական հեռուստատեսությունը։

Նշենք, որ գիշերն ամերիկյան ուժերը կրկին հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ, Իրանն ի պատասխան այս գործողությունների է ձեռնարկել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ավիաբազայի վրա գրոհը։