«Միգ-29» կործանիչն ընկել է Մերձմոսկվայան շրջանում, օդաչուն՝ զոհվել: Այս մասին հայտնել է «РИА Новости»-ի արտակարգ իրավիճակների աղբյուրը:
«Միգ-29»-ը Պուշկինյան շրջանում, Մուրանովո գյուղի մոտ կորցրել է կառավարումը: Ինքնաթիռի անկման հետևանքով այլ տուժածներ չկան»,- ասել է նույն աղբյուրը, հավելելով, որ ինքնաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:
Ավելի ուշ գործակալության աղբյուրը հայտնել է, որ զոհված օդաչուի մարմինը գտել են կործանված ինքնաթիռի կողքին: Հայտնի չէ, թե ինքնաթիռում քանի օդաչու է եղել: Այդ տեղեկությունը ճշտվում է:Vesti.am