Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՏՏՖ), հաղորդում է ТАСС-ը։
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ նախարարական հանդիպումը կկայանա կամ Բաքվում, կամ Երևանում։ Ինչպես մենք հասկանում ենք, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև», – ասել է նա «3+3 հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ժամանակ։
Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային ուղիների լիակատար ապաշրջափակմանը՝ 3+3 ձևաչափի շրջանակներում լիարժեք աշխատանք իրականացնելու համար։
Վրաստանը 3+3 հարթակի կարևոր գործընկեր է. առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիովին չեն իրականանա։









