Foto

Ցավում եմ, որ ՌԴ ներկրման սահմանափակումներն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների վրա․ Զատուլին

Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները, առայժմ, նախազգուշական քայլեր են, որոնք արդեն հասցրել են անդրադառնալ Հայաստանի քաղաքացիների վրա։ Սակայն պաշտոնական Երևանը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, և ամեն ինչ շարունակվելու է նախկին պես նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վիճակի վերաբերյալ իր տեսլականը ներկայացրեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ բացելով ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» արտակարգ նիստը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Այսօր Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում անցկացվում է Լազարյան ակումբի արտահերթ նիստի «Ռուսաստան և Հայաստան. միասին, թե առանձին» թեմայով քննարկումը։ Արտահերթ նիստ հրավիրելու առիթ է հանդիսացել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա լարվածությունը:

«Մենք՝ անձամբ ես, շատ ենք ցավում, որ այդ միջոցները, սահմանափակումները, խնդիրները, ամենայն հավանականությամբ, առնչվում են Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի բնակչությանը։ Բայց կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդ քաղաքական գիծը ընտրությունների արդյունքում հաստատվի։ Դա ակնհայտ է։ Եվ հենց այս պահին, երբ Ռուսաստանը նախազգուշական քայլեր է անում, այդ թվում՝ տնտեսական, այդ նույն ժամանակ պարոն Փաշինյանի կողմնակիցները և նա ինքը հայտարարում է, թե «ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, հունիսի 7-ից հետո կգա 8-ը, 9-ը, 10-ը, և ամեն ինչ նախկինի պես կլինի»»,-նշեց Զատուլինը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։