Փաստաբան Ռոման Երիցյանի տեղեկացնում է, որ արդեն երրորդ օրն ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում։ Քննչական գործողությունները կապվում են Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի հետ, մասնակցությամբ դիմակավորների։
«Ահազանգած մի աղջկա խոսքով՝ իրենց տունը խուզարկել են երեք օր առաջ վաղ առավոտյան, ամբողջը տակնուվրա արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլոց՝ 9 ամսական և 2 տարեկան երեխաների ներկայությամբ»,-գրում է փաստաբանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեսագրություն էր հրապարակվել համացանցում, որում 5 դիմակավորված անձինք Արցախի բարբառով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։









