Foto

Փաշինյանը թիմի հետ հանգստացնող «թերապիաներ» է իրականացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հանգստացնում է թիմին՝ ասելով, թե հունիսի 8-ից կավարտվի ռուսական կոշտ վերաբերմունքն իրենց իշխանության նկատմամբ, եւ թե դա իբր պայմանավորված է Հայաստանի ընդդիմությանն աջակցությամբ։ Թերթի համաձայն՝ ՔՊ-ում ոմանք քաջ գիտակցում են, որ եթե ռուսական սահմանափակումները շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը «պայթելու է» լուրջ հետեւանքներով։

Ըստ պարբերականի՝ սա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է նրանց հանգստացնել, սակայն ՔՊ-ում «մեկ մարդու իշխանություն» եւ «դիկտատուրա» լինելու պայմաններում ոչ ոք չի համարձակվում նրան խորհուրդ տալ՝ միջոցներ ձեռնարկել, փորձել շտկել իրավիճակը։

«Հրապարակ»-ը σημում է, որ Փաշինյանի հանգստացնող «թերապիան» ոչ բոլորն են արժանահավատ համարում՝ դա որակելով հերթական ավանտյուրա եւ պարտությունը հաղթանակ ներկայացնելու նրա ոճ։ Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։