«Փաստ» օրաթերթը գրում է, որ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1242-Ն որոշման մեջ՝ ապահովելով ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման հասանելիությունը և խմբակավարների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
Ներկայում շահառու են այդ լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները, մինչդեռ խմբակավարները փոխհատուցում չեն ստանում, ինչը բարդացնում է ուսուցումը մասնագետների սակավության պայմաններում։
Առաջարկվող լրացմամբ խմբակավարները ևս կընդգրկվեն ծրագրում։ Նախագծով նախատեսված լրացուցիչ ծախսերը 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կկազմեն 271,5 հազար դրամ, 2027 թվականին՝ 615,4 հազար դրամ։









