Foto

Եթե իշխանությունը որոշի ՀՀ քաղաքացու հաղթանակը յուրացնել, սահմանադրական բոլոր եղանակներով կպայքարենք․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)

Եթե իշխանությունը որոշի ՀՀ քաղաքացու հաղթանակը յուրացնել, սահմանադրական բոլոր եղանակներով կպայքարենք։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Դանիելյանը։

«Ոչ արժանահավատ ընտրությունների արդյունքները չեն կարող մեզ հետ պահել պայքարից։ Ձեր ասած սցենարները հնարավոր են այն պարագայում, երբ իշխանությունը որոշի արկածախնդրության գնալ և ապօրինությունների ծավալը մեծացնել։

Արդյո՞ք մեր քաղաքացիները պատրաստ են խեղաթյուրված արդյունքների հետ համերաշխ լինել։ Մենք ապօրինությունների դեմ պայքարելու ենք։ Եթե իշխանությունները որոշեն ՀՀ քաղաքացու հաղթանակը յուրացնել, Սահմանադրությամբ նախատեսված բոլոր եղանակներով պայքարելու ենք։ Ե՛վ փողոցային պայքար, և՛ ԱԺ-ում ինչ որ ձևաչափով։ Մտնել-չմտնելու հարցերը կորոշվեն արդյունքներից հետո»,- նշել է Դանիելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․