Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլը, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։









