Իրանի հետ բանակցությունների դադարեցումը չի նշանակում, որ ԱՄՆ-ն կվերադառնա ռմբակոծություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն որևէ ծանուցում չի ստացել բանակցությունների դադարեցման մասին։
«Կարծում եմ՝ մենք չափազանց շատ ենք խոսել, եթե հանգստություն լինի, դա շատ լավ բան կլինի։ Կարծում եմ՝ կարող եմ սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։ Նրանք կորցնում են մի ամբողջ կարողություն»,-նշել է նա։









