Ամենակարևորը երաշխավորված խաղաղություն է, որ պատերազմ չլինի, այս մասին Ալավերդիում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
«Եթե մենք ու Ադրբեջանը ձեռք ենք բերել խաղաղություն, ուրեմն որևէ մեկը իրավունք չունի քայլ անելու։ Այսօր Ադրբեջանը մեր բարձունքների, գրավված հողերի վրա նստած է, պահանջներ է ներկայացնում, մեր գերիները այնտեղ են, եթե խաղաղություն է, ինչո՞ւ գերիները հետ չեն գալիս, Ադրբեջանը մեզանից ուզում է վրեժ լուծել, մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք միասնական, առանց արյունի, բանակցելով հարցերը լուծենք՝ ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի։
Մենք բացառված է գումար բաժանենք, ձայն ուզենք, վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, բայց դա էլ իրենց չի փրկելու»,-նշել է նա։









