Foto

Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան

Մասնակցի՛ր, քվեարկի՛ր, մաքո՛ւր եղիր խղճիդ առջև: Գոնե այդ կերպ թույլ մի տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվածում:

Վստահաբար եմ ասում ձեզ: Ցանկացած մակարդակում, ցանկացած թշնամի, ավելի մեծ հարգանք ունի իր դեմ պայքարողների՝ քան անտարբեր չեզոքություն պահողների նկատմամբ:

Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը: Ապավինիր ուժի ու արժանապատվության հաղթանակներին, ոչ թե թուլացնող ու նվաստացնող պարտություններին»,-գրել է նա։